44-օրյա պա տերազմի ընթացքում կողքին ա րկ էր պայ թել ու վնա սել ականջը…Երեկ զո հված Մերուժան Հարությունյանի մասին

Արևելյան սահմանագոտում նախօրեին՝ նոյեմբերի 16-ին, մար տական գործողությունների ընթացքում զո hված 30-ամյա պայմանագրային զի նծառայող Մերուժան Հարությունյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա պա տերազմի ընթացքում վիրա վորում էր ստացել, սակայն շարունակել էր կռ վել մինչև պա տերազմի ավարտը։

«Կողքին ա րկ էր պայ թել ու վնա սել ականջը։ Լսողության հետ խնդիրներ էին առաջացել»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Մերուժան Հարությունյանի բարեկամուհին։ Մերուժանը ծնունդով Գյումրիից էր։ Նա եւ իր եղբայրը պայմանագրային զի նծառայողներ էին, բնակվում էին Երեւանում։ Մերուժանը պայմանագրային զի նծառայող էր դարձել

մոտ չորս տարի առաջ, եղբայրը՝ ավելի ուշ։ «Վերջին շրջանում հիմնականում Գորիսում ու Սիսիանում էին ծառայությունն անցկացնում։ Դեպքի օրը եղբոր հետ ծառայողական մեքենայով գնացել էին դիրքեր, եղբայրը մնացել է ներքևում, իսկ Մերուժանը բարձրացել է դիրքեր»,- պատմեց Մերուժանի բարեկամուհին։ Մերուժանն ամուսնացած էր։ Ուներ երկու երեխա՝ 12 տարեկան դուստր ու 2 տարեկան որդի։

Понравилась статья? Поделиться с друзьями: