«Ես իմ երեխային եմ ուզում», — մանկան նման արտասվելով ասում է որդուն կորցրած հայրը

66-ամյա Մհեր Խուդոյանի հոգու վերքերը չեն սպիացել. 44-օրյա պատերազմից երկու տարի անց նա չի կարողանում զսպել արցունքները Ապերի մասին խոսելիս, նրա մանկության դրվագները հիշելիս:

«Ես իմ երեխային եմ ուզում», -Forrighst.am-ի հետ զրույցում մանկան նման արտասվելով ասում է որդուն կորցրած հայրը: Խուդոյաններն ազգությամբ եզդի են, ապրում են Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում: Մհեր Խուդոյանն ունի 8 երեխա, որից 3-ն

աղջիկ են, 5-ը տղա: Խոշոր սև աչքերով, թուխ մաշկով Ապերը նրա 8-րդ զավակն էր, որին բոլորը վերաբերվել են որպես տան փոքր երեխայի ու նրա հետ ունեցել առանձնահատուկ կապվածություն: Ապերը՝ 19-ամյա Ալիկ Խուդոյանն է: Զորակոչվել էր բանակ 2019-ին.

սկզբնական վեց ամիսները՝ Արմավիրի ուսումնական զորամաս, այնուհետև Ստեփանակերտի զորամաս (Կենտրոնական պաշտպանական շրջան, ՑՕՐ): Տանկի մեխանիկ-վարորդ էր ու 1.6 տարվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը: 44-օրյա պատերազմի տարբեր

ճակատներով է անցել Ալիկը՝ Ջրական, Վարանդա, Կարախանբեյլի, մասնակցել թեժ մարտերին, մի անգամ նույնիսկ հրաշքով փրկվել, սակայն Շուշիի մատույցներում նոյեմբերի 8-ին՝ հրադադարից մեկ օր առաջ, ընտրել է մահը: «Ընկերը պատմում էր, որ ինքը

զգացել ա, որ կմահանա: Ընկերոջն ասել ա, դու ձեր տան միակ տղան ես, ամեն կերպ դուրս կգաս, կգնաս մերոնց հետ, ես մեր ընտանիքի 5-րդ տղեն եմ, ոչինչ, կմնամ ստեղ», -ընկերոջ պատմածները փոխանցում է Ալիկի մայրը՝ 61-ամյա Զոյա Մստոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями: