․․.Երբ հաղթանակած վերադարձա, հայրս ասաց, որ մորս հետ ամբողջ գիշեր չեն քնել․․․ հատված՝ հերոսի շարադրությունից

44-օրյա պատերազմի անմահ հերոսներից Էրիկ Հաջիկյանը կարատեի միջազգային մրցաշարերի չեմպիոն էր, սովորում էր Ամերիկյան համալսարանի ճարտարագիտության բաժնում։

Թարգմանությամբ ներկայացնում ենք մի հատված առաջին կուրսում նրա գրած անգլերեն շարադրությունից, որտեղ պատմում է միջազգային մրցույթում իր տարած անհավանական հաղթանակի ու դրա հետ կապված ապրումների մասին։

«․․.Երբ հաղթանակած վերադարձա, հայրս ասաց, որ մորս հետ ամբողջ գիշեր չեն քնել։ Ես հիշում եմ նրանց երջանկությունն ու երբեք չեմ մոռանա նրանց հպարտ ու երջանիկ հայացքները․․․ Ես հասկացա, որ ամենամեծ հաջողությունը, որին կարելի է հասնել,

սեփական երեխայի հաջողությունն է։ Նրանք ավելի երջանիկ էին իմ հաջողությամբ, քան ես։ Այդ պահից սկսած ես աշխատում եմ կրկնակի, անգամ եռակի մտածել մի բան անելուց առաջ, որովհետև գիտեմ, որ եթե ինչ-որ վատ բան պատահի, իմ ծնողն

ավելի շատ կտառապի… Ես ոչ մի վախ չունեմ, բացի նրանից, որ ծնողներս կարող են տառապել իմ պատճառով․․․»։ Էրիկ Հաջիկյանի մասին ամբողջական հոդվածն ընդգրկվելու է «Կյանքից առավել» գրքի 2-րդ հատորում, որն այժմ խմբագրման փուլում է։

texekatu.ru

Понравилась статья? Поделиться с друзьями: