Սկսեցի Աստծո հետ խոսել. -Արդեն այս ամեն ինչը հերիք է, ինչ-որ պետք էր, որ ես զգայի՝ զգացել եմ…

«Նոյեմբերի 9-ին, երբ լսեցինք լուրը, որ պш տերшզմն ավարտվել է, բոլորս արդեն սառել էինք և չգիտեինք, թե ինչ զգայինք այդ պահին։ Նստած էինք մարտկոցի հրամանատարի հետ ու ոչնչի մասին չէինք խոսում»։ Իրավաբան․net-ը Ադրբեջանի կողմից սшնձազերծվшծ Արցախյան 44-օրյա պш տերшզմի մասին զրուցել է բլոգեր, պшտերшզմի մասնակից Միշել Ղայթանջյանի հետ։

Նա բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 24-ին։ Միշելը դիտակետում է եղել, րբ իմացել է, որ պш տերազմ է սկսել։ Նրա խոսքով՝ այն ժամանակ են սկսել գիտակցել, որ պшտերшզմ է սկսվել, երբ իր հրամանատարն ու այլ պաշտոնատար զինվորականներ հավաքվել են դիտակետում և սկսել են գործել։

«Ես եղել եմ մեր գնդի հրամանատարի կապավորը։ Հիշում եմ՝ պш տերшզմի 2-րդ օրն էր, կանգնած էի խրամատում, հրամանատարս անցավ և անկեղծորեն ասաց, թե ինքն ինչքան հոգնած է։ Մեր և հրամանատարի միջև կար իրար օգնելու, սատարելու կապը»,-պատմում է Միշելը։

Նա հիշում է, որ իր ճիշտ հաշվարկների արդյունքում տղաները կարողացել են թշնшմու բազմաթիվ թիրшխներ խոցել։ Նաև պատմում է, որ շատ տղաներ անընդհատ իր «թաքստոց» հրամանն են լսել, անգամ ամենաչնչին վտանգի դեպքում․ չի էլ հիշում, թե քանի անգամ է կապ տվել ու ասել՝ թաքստոց։

«Պшտերшզմից շուրջ երկու տարի անց, այդ դրվագները հիշում եմ զարմանքով։ Չեմ պատկերացնում՝ ինչպես եմ դրա միջով անցել։ Երբ հետ եմ նայում ու տեսնում եմ, թե ամիսներ առաջ ես ինչի մեջ էի, ինչից էի ես նեղվում ու այսօր ինչից կարող եմ նեղվել, հասկանում եմ, որ էլ ոչնչից չեմ կարող նեղվել»,-պատմում է Միշելը։

Նա նաև պատմում է, թե ինչպես են տեղափոխվել իրենց դիքերից, քանի որ իրենց տեղը թշնամին իմացել է։ Միշելի խոսքով՝ դա ամենից դժվար ու հիշվող պահն է եղել իր համար։ «Երբ մենք իջնում էինք, իմ ձեռքին կային շատ ծանր իրեր, ես շատ տխուր ու էմոցիոնալ էի, երբ մնացի մենակ, ձեռքիս իրերը դրեցի վար,

նստեցի դրա վրա և սկսեցի մոտ 5 րոպե ինքս ինձ հետ կամ Աստծո հետ խոսել, որ արդեն այս ամեն ինչը հերիք է, ինչ-որ պետք էր, որ ես զգայի՝ զգացել եմ, պետք էր պատժվել՝ պատժվել եմ, պետք էր կոփվել՝ կոփվել եմ, էլ ինչ ես պետք է տեսնեմ»,-հիշում է Միշելը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: