ՌԴ-ում գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները

Ռուսաստանում՝ Անդրբայկալում և Տյումենի մարզում, գրանցվել են նոր տիպի կորոնավիրուսով առաջին երկու հիվանդները: Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Նա նշել է, որ հիվանդացածները Չինաստանի քաղաքացիներ են:

Գոլիկովան հավելել է, որ Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով սկսում է երկրի քաղաքացիների տարհանումը Չինաստանի Ուհան քաղաքից և Հուբեյի նահանգից: Հայնան կղզում գտնվող ՌԴ-ի բոլոր քաղաքացիները հայրենիք կվերադարձվեն մինչև փետրվարի 4-ը:

Понравилась статья? Поделиться с друзьями: