Մի օր դուստրս արթնանում է այն մտքով, որ պետք է անպայման այցելի Հայկազի շիրիմին․․․

Գեղամ Նազարյանը գրում է․ «Հայկազ Մկրտչյան։ Հերոս, որին նախախնամության շնորհիվ ճանաչել եմ շատ վաղուց, երբ Հայկազն ու ավագ որդիս՝ Արմենակը մասնակցում էին նույն շախմատային մրցաշարերին: Տպավորվել է, թե ինչպես էր Հայկազը պարտիայի ավարտից հետո իջնում

Շախմատի տան աստիճաններով: Այն ժամանակ չգիտեի, որ հերոսի հետ եմ շփվում, բայց նրա աստիճաններով իջնելը տպավորվել էր: Հայկազը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երեւանում: Վեց տարեկանից շախմատի դպրոց էր գնում: Հայկազն ընդունվեց 2018 թվականին ընդունվեց

Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Ծրագրեր, երազներ ուներ, որ պետք է իրականացներ: Ֆուտբոլ շատ էր սիրում: Ֆան ակումբի անդամ է: Հիմա մարզադաշտում Հայկազի եւ Աբգարիս ու եւս այլ հերոսների նկարներով հսկա պաստառը

գրեթե միշտ տեղադրված է ամենակենտրոնում: 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվեց հայկական բանակ։ Կրտսեր սերժանտ, հաշվարկի հրամանատար: Հասցրեց մասնակցել 2020-ի հուլիսյան մարտերին, իսկ երբ սկսվեց 44-օրյան Տավուշից տեղափոխվեց Արցախ: Հոկտեմբերի 14-ից

մասնակցել է Ջրականի, Թաղավարտի, Դրախտիկի եւ Ազոխի մարտերին: Խելագարվում էր, երբ նահանջ հրամաններն էր ստանում: Չէր հասկանում ինչ է կատարվում: Վիրավորվեց 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, Երկինք բարձրացավ նոյեմբերի 9-ին: Հայկազի մարմինն

ամփոփված է Եռաբլուրում: Մի օր դուստրս արթնանում է այն մտքով, որ պետք է անպայման այցելի Հայկազի շիրիմին: Ամուսնու հետ գնում են Եռաբլուր: Դուստրս պատմում է, որ ոտքերն իրեն տարան եւ կանգնեցրին հերոսի շիրիմի մոտ: Հերոսները մեզնից ողջ են, հերոսները մեզնից ներկա են»:

Понравилась статья? Поделиться с друзьями: