Համլետը պատմել է, որ գտնվում են մի լքված գյուղում։ Գտնում է մի օրագիր ու…

Շողակն Արարատյանը գրում է. ՆԱՄԱԿ ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻՑ. Իմ սիրելի՛ ընթերցող, նյութի վերնագիրն է «Նամակ անհայտ զինվորից», բայց այն, ինչ պետք է պատմեմ, նամակ է ինձանից՝ ուղղված քեզ։ Համլետը մի տարօրինակություն ուներ։ Երբ գրախանութում էի աշխատում, ինձ հաճախ էր հյուր գալիս կամ տուն ճանապարհում։ Երբ

տրամադրությունը տեղն էր լինում, որևէ գրքի վերնագիր էր ասում, որպեսզի տանք իրեն, հետն էլ մի մատիտ էր ուզում։ 1-ին անգամ «Ֆաուստը» կամ «Վարպետը և Մարգարիտան» խնդրեց։ Զարմացա, քանզի գիտեի, որ չի գնելու, երկուսն էլ ունի, կարդացել է և շատ է սիրում։ Մինչև կհասցնեի հարցնել՝ ինչ է անելու գիրքը, բացեց ամենավերջին էջը և ինձ ժպտալով՝ սկսեց մատիտով ինչ-որ բան

գրել։ Փորձեցի ար գելել, ասելով, որ գրախանութի գիրք է, չի կարելի։ Սակայն Համլետի համար «չի կարելիներ» չկային։ Ավարտեց գրելը, փակեց գիրքը, դրեց իր տեղը և ար գելեց, որ կարդամ։ Հետո, իհարկե, բացեցի ու կարդացի։ Հիշում եմ միայն վերջին տողը՝ «Անհայտ ընթերցողից խորհուրդ իր ընթերցող բարեկամին»։ Էսպես Համլետը մի տարօրինակ կամ յուրօրինակ խաղ սկսեց իր

անհայտ բարեկամ ընթերցողների հետ։ Իր ամենասիրելի գրքերի ամենավերջին էջում գրառում էր անում՝ չիմանալով՝ գիրքը ով կգնի, ով կընթերցի մատիտով զգույշ գրված իր խորհուրդները։ Մեկ-մեկ էլ հիշում էր խաղի մասին և ասում էր. «Շո՛ւշ, տեսնես ինչ-որ մեկը տեսել է՞ գրածս։ Եթե տեսել է, ինչպե՞ս է արձագանքել»։ Ինքը շա՛տ կուզենար իմանալ։ Իրենից հետո՝ արդեն ես էլ… Մյուս պատմությանս ընթացքում, իմ սիրելի՛ ընթերցող,

կհասկանաս, թե ինչու եմ խոսում անցյալով։ Հատուկ ջո կատային էր Համլետը։ Սեպտեմբերի քսանյոթից պատերազմում էր։ Քիչ էինք խոսում իր հետ։ Քիչ էր զանգում, սակայն ասում էր ամենակարևորը։ Իր ուսուցչուհի մայրիկին զրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ գտնվում են մի լքված գյուղում։ Իրենց կարգի են բերում, լողանում։ Պատմում է, որ ինքը գյուղի միակ բնակչի՝ մի

պապիկի տանն է մնում։ Գյուղի անունը, բնականաբար, չի տալիս։ Ասում է, որ այդ տան մեջ մի անկյուն է իրեն անմիջապես գրա վել։ Ըստ ամենայնի՝ դպրոցական աղջնակի սենյակ է։ Գրքերը խնամքով իրար վրա են շարված, պատուհանից գյուղի չքնաղ տեսարանն է բացվում, սեղանին էլ՝ դպրոցական պարագաներ են դրված, տետրեր, գրիչներ ու մի կարմիր օրագիր։ 1-ին անգամ

Համլետը որոշում է կարդալ՝ ինչ է գրված օրագրում։ Մայրիկին պատմում է, որ էնքան է ազդել իր վրա աղջկա օրագիրը, որ որոշել է գրառում անել։ Մոր հարցին, թե որ գյուղն է, ինչ էր գրված օրագրում, ինչ է ավելացրել ինքը, Համլետը չի պատասխանում։ Մենակ ասում է. «Մա՛մ, կգամ, կասեմ»։ Մի քանի օր հետո՝ հոկտեմբերի տասնինը ճակատագրական է դառնում բոլորիս համար: Համլետը չէր վերադառնալու պատ երազմից…

Անսահման կարոտը, իր հետ կապված հիշողությունները մեկը մեկից թանկ են դառնում բոլորիս համար։ Իրենից հետո սկսում ենք ավելը կարևորել օրագիրն ու գրառումը, որի միայն վերնագիրն էր փոխանցել մայրիկին՝ «Նամակ անհայտ զինվորից»։ Զինվորական ընկերներից ճշտում ենք, թե որ գյուղում է Համլետն իր խմբով հանգստացել և մեծ ցա վով տեղեկանում ենք, որ

այդ գյուղն անցել է թշ նամուն։ Օրագիրն էլ… Համլետի ընկերներից 1-ը ասում է, որ նա հավատի մար տիկ էր և գիտեր, որ իր գրածը մեզանից մեկն է կարդալու կամ օրագրի հեղինակը։ Եթե չիմանար այդ մասին, ոչինչ էլ չէր գրի։ Եվ շարունակվում է կյանքը և մեզ ուղարկում գեղեցիկ անակնկալներ։ Այդ անակնկալը օրագրի աղջիկն է, ում գտել ենք ու ում մասին էլ կլինի մեր հաջորդ պատմությունը (շարունակելի). Շուշան ԲԱԲԱՅԱՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: