Էս նկարն արվել է Նոյեմբերի 18-ին, երբ ես արդեն գժш նոցի ճամփան էի բռնել… Գոհար Հայրապետյան

Գոհար Հայրապետյանն իր էջում գրել է. Էս կյանքի ընթացքում ես համոզվեցի, որ մեզ հիմնականում փոխում են մեր սերերն ու պատ երազմերը: Պատ երազմները առանձնահատուկ դա ժան են փոխում. 1-ին Արցախյանից հետո ցուրտը նենց է մտել ոսկորներս, որ

մինչ օրս մրսում եմ, տաքանում եմ միայն +35 ին: Սակայն գաղափարը, որ հաղթել ես, ամեն ինչ չեզոքացնում էր: Իսկ էս վերջինի պատ երազմից հետո հենց զինվոր եմ տեսնում, ցանկանում եմ վազել գրկել, փեշերս փռել վրան, պաշտպանել, թեև գիտեմ,

որ իրենք սաղիցս ուժեղ են: Եվ ես գիտեմ, որ միայն մի ձև ունեմ դա անելու. ցանկանցած առիթով բարձրաձայնելով խնդիրները, լուսաբանելով դեպքերը, խոսելով բանակի, զինվորի, սպայի, ազատամար տիկի, վետերանի, հաշ մանդամի մասին: Որ ոչ մենք՝ իբրև

հասարակություն, ոչ էլ քաղաքական ուժերը չմոռանան, որ ՀՀ-ն Խաղաղ օվկիանոսում չի գտնվում, կողքներս էլ հայասեր դելֆիններ չեն լող տալիս: Մենակ հայ զինվորն է մեր անվտանգության միակ երաշխիքը: Ինքը կպահի մեզ, կապրենք, չի պահի՝

ոտատակ կգնանք: Մենք էլ պարտավոր ենք դողալ յուրաքանչյուր զինվորի վրա: Կլոր տարի, առանց էտ կամուֆլյաժային պաթոսի: Էս նկարն արվել նոյեմբերի տասնութի գիշերը, երբ ես արդեն գժա նոցի ճամփան էի բռնել, քանզի կամավոր ճակատ գնացած ամուսնուցս

ոչ մի լուր չունեի: Եկավ, գրպանի մեջ տուշոնկի թուղթը՝ վրան ֆլոմաստերով սրտիկ նկարած «Զինվորիս» մակագրությամբ և երկու փ ամփուշտ, որ գերի չընկնի: Սակայն քանիսը չեկան… Ու էդ ժամանակ հասկացա, որ իբրև հասարակություն մենք

պարտավոր ենք միշտ պահանջել, որ ԶՈՒ-ում անհետաձգելիորեն իրականացվեն արմատական բարեփոխումներ: Հանուն մեր զո հված տղաների ու ապագա զինվորների: #մենքԵնքՄերԲանակը #բանակիԿողքին

Понравилась статья? Поделиться с друзьями: