Առնոլդից պшտ երազմից մեկ տարի անց մենք իրանից լուր չունեինք, ԴՆԹ-ն չէր համընկնում․․․

44-օրյա պատ երազմի հերոս Առնոլդ Հովսեփյանը զոհվել է հոկտեմբերի երեքին, սակայն նրա մա սունքները հայտնաբերվել են պատերազմից մեկ տարի հետո՝ 2021-ի նոյեմբերի 9-ին՞ Ընտանիքն Առնոլդի զո հվելու մասին մեկ տարի լուր չի ունեցել. մտածել են, որ որդին գերության մեջ է, մի օր

վերադառնալու է: «Պատ երազմից մի տարի անց նոր հաստատվեց, որ Առնոլդը զոհվել է: Այդ ընթացքում՝ ինչ իրենից տեղեկություն չունեինք, ԴՆԹ-ն չէր համընկնում, մենք հույս ունեինք, որ գերության մեջ է, հետ է գալու»,- պատմեց քույրը՝ Սիրանը: Առնոդլը ծա ռայում էր Ջրականում: Կես տարվա զինծա ռայող էր, երբ 2020 թվականի սեպտեմբերի

քսանյոթին պատերազմը սկսվեց: Առնոլդը երեք օր շարունակ չի կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ: Ծնողների հետ խոսել հաջողվել է սեպտեմբերի երեսունին՝ դիրքերից գտած պատահական հեռախոսով: Հայրը նշում է, որ որդին տուն է զանգել նաև հոկտեմբերի մեկին՝ հույս տվել, որ ամեն ինչ լավ է: Մայրը վերջին անգամ տղայի հետ

չի կարողացել խոսել, քույրը ասում է՝ ուշաթափվել է: Առնոլդն այլ ժամկետային զինծառայողների հետ մարտերի է մասնակցել Ջրականի Անանուն բարձրունքում: Վեց օր անընդմեջ պայ քարել են թշ նամու հատուկ ջոկատայինների դեմ: Այս տեղեկություններն Սամվել Հովսեփյանին փոխանցել է Առնոլդի ծառայակիցներից 1-ը՝ գե րությունից վերադառնալուց հետո:

«Մեր տղաները մարտնչել են հերոսաբար: Ջրականի գուն դը մեկ շաբաթից ավելի թշ նամուն չի թողել, որ առաջանա: Տղաները պարզապես ուժասպառ են եղել, շատերը զո հվել են, վի րավորվել, գու նդը սկսել է փոքրանալ»,-պատմում է հայրը: Պատ երազմից մի տարի անց Առնոլդ Հովսեփյանը հուղարկավորվել է Եռաբլուրում,

հետմահու արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճան մեդալի: Առնոլդը Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքից է: Գյուղում իր ու պատ երազմի զո հերի հիշ ատակին պուրակ են հիմնել, անվանական ծառեր տնկել: Պուրակում կախված է նաև պատ երազմում գյուղից միակ զո հվածի՝ Առնոլդի լուսանկարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: