Ապրիլյան պա տերազմից 6 տարի անց Հայկ Սեխլիյանը կկարողանա քայլել առանց ձեռնափայտի․․․

2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանն, ով հրաշքով է փրկվել, ծանր վիրավորումից 6 տարի անց հնարավորություն է ստացել վերջնական բուժումը ստանալ արտերկրում: Հայկ Սեխլիյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է

մեկնել Amitié Franco-Arménienne Var Est Association-ի նախագահ, ֆրանսահայ Ալինա Վարդանյանի, Դալիթա Հաջյանի, Լևոն Մուրադյանի, Պատրիկ Օտամյանի, Պատրիկ Բոյաջյանի, Սևան Բոյաջյանի, Միշել Լարդի և մի շարք բարերաների շնորհիվ:

«Վիրավորվել եմ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ Թալիշում, հակառակորդի կողմից արձակված արկի բեկորից: Առաջին բուժօգնությունը ցույց են տվել Ստեփանակերտում, որից հետո տեղափոխվել եմ Երևան: Բուժման հետ կապված ինչ հնարավոր է եղել Հայաստանում

արել են: 2019 թվականին Կառավարության կողմից հատկացվեց գումար, գնացի Գերմանիա բուժման, որը կիսատ մնաց չնչին գումարի պատճառով: Դրսում մենք ունենք շատ լավ, բարի կամք ունեցող մարդիկ, հայրենակիցներ, հանձինս Ալինա Վարդանյանի, որոնց

շնորհիվ հավաքվել է 30.000 եվրո: Ապարատների ինքնարժեքը շուրջ 14.000 եվրո է: Առաջին նպատակն է բեկորը ողնուղեղից հեռացնել»,-մանրամասնում է Հայկ Սեխլիյանը: Նա հիշում է, որ երբ վերակենդանացման բաժանմունքում է եղել, լսել է

բժիշկների խոսակցությունը, որոնք հույս չեն հայտնել, որ ինքը երբևէ կքայլի: Ըստ բժիշկների՝ ամենամեծ հրաշքի դեպքում Հայկը կկարողանար պարզապես նստել անկողնում. «Երբ առաջին անգամ ոտքիս բութ մատը շարժեցի, բժիշկները չէին հավատում:

Ասում էին՝ այս երեխան այնքան է «երևակայությանը զոռ տվել», որ նման բաներ է խոսում: Երբ բժիշկների մոտ էլ կարողացա շարժել, նրանց դեմքից հասկացա, որ այն՝ ինչ ուզում եմ լինի՝ լինելու է»: Հայկը 2003 թվականից մինչև հիմա շարունակում է ծառայել ՀՀ զինված ուժերում:

Չնայած ծանր վիրավորման նա մասնակցել է նաև 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին: Հ.գ. ներկայումս Հայկը գտնվում է Գերմանիայում: Նա կարողացել է իրեն ամրացված սարքերով առանց ձեռնափայտի մի քանի քայլ անել: Հայկի բուժման համար նախատեսված 4 շաբաթի փոխարեն անհրաժեշտ է եղել 6-շաբաթյա բուժման կուրս:

Մանրամասները՝ տեսանյութում․

Понравилась статья? Поделиться с друзьями: