Մինչև UFC-ի պատմության ամենասպասված մենամարտերից մեկը, որում պայքարելու են Հաբիբ Նուրմագոմեդովն ու Թոնի Ֆերգյուսոնը, մնում է մեկ ամսից էլ պակաս ժամանակ:
Ապրիլի 19-ին Նյու Յորքում կայանալիք տիտղոսային մենամարտի սպասումներն ավելի թեժացնելու համար երկու մարտիկները դեմ առ դեմ են դուրս եկել: Մամուլի ասուլիսից հետո մարտիկների այսօրվա շփումը բավական թեժ է եղել։
UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը հակառակորդին թույլ չի տվել այսպես ասած, «մտնել մաշկի տակ»: Բայց 30 րոպե տևած մամուլի ասուլիսի ավարտին դաղստանցու հույզերը, այնուամենայնիվ, տեղի են տվել: Հաբիբը Թոնիին անվանել է «ֆեյք մեքսիկացի» և ոտքով ուժգին հարվածեց նրա ժամանակավոր չեմպիոնական գոտուն: