9 կարևոր կանոն, որոնք ձեր երեխան պարտադիր պիտի իմանա

Այս խորհուրդները կօգնեն ձեզ սովորեցնել երեխային թույլ չտալ, որ իրեն նեղացնեն և կարողանալ պաշտպանել սեփական իրավունքները:

Երբեք ոչ մեկին թույլ մի տուր խախտել քո իրավունքները: Ոչ մեկ իրավունք չունի ստիպել քեզ որևէ մի բան անել քո կամքին հակառակ, սպառնալ քեզ, վիրավորել կամ ցավ պատճառել: Եթե քեզ հարմարավետ չեզ զգում տվյալ իրավիճակում, հավաքիր կամքդ ու պաշտպանիր ինքդ քեզ՝ խոսքերով կամ գործողություններով: Բայց հիշիր, որ դու ինքդ էլ չպիտի խախտես ուրիշների իրավունքները:

Վստահ եղիր քո գործողություններում և մտքերում: Դրա համար ծնողները պիտի նպաստեն նրան, որ երեխան ունենա դրական ինքնագնահատական, գովեն նրան արտահայտած կարծիքի համար: Արժեքավորեք նրա բոլոր լավ արարքները, սովորեցրեք նրան գնահատել սեփական հաջողությունները, և այդ դեպքում երեխան ինքնավստահ կլինի:

Հավատա, որ ամեն ինչ լավ կլինի: Սովորեցրեք երեխային նկատել լավը, այլ ոչ թե կենտրոնանալ միայն բացասականի վրա:

Դու սեփական կարծիքի իրավունք ունես: Փորձեք կազմակերպել հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, որ երեխան սովորի հաղորդակցել և շփվել:

Կռվելը՝ լավագույն լուծումը չէ: Ոչ միշտ է ուժ կիրառելը համարվում իրավիճակից դուրս գալու լավ միջոց: Խոսքերն ավելի ազդեցիկ են:

Երբեք մի աջակցիր ու մի կանգնիր այն երեխաների կողքին, ովքեր նեղացնում ու ծաղրում են ուրիշներին: Սովորեցրեք երեխային, որ ուրիշները՝ ինչպես և նա, ունի անուն, և չի կարելի անվան փոխարեն որևէ վիրավորական բառով դիմել ընկերներին:

Երբեք մի վախեցիր «ոչ» ասելուց: Կարևոր է, որ երեխա իմանա ու հասկանա, որ ինքը միշտ ունի ընտրության հնարավորություն: Եթե իրեն որևէ մի բան դուր չի գալիս, նա ուղղակի կարող է հրաժարվել ու ասել «ոչ»:

Եթե օգնության կարիք ունես, դիմիր: Սովորեցրեք երեխային օգնություն խնդրել այն ժամանակ, երբ ինքն ունի դրա կարիքը: Ու ցանկալի է լինել այնպիսի ծնող, որ երեխան առաջին հերթին ցանկանա դիմել հենց ձեզ:

Սպորտով զբաղվիր: Սպորտը բարձրացնում է ինքնագնահատականը, ինքնավստահությունը, բացի այդ հիանալի է անդրադառնում առողջության վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: