72-ամյա այս կինն իր շքեղ կազմվածքով հիացնում է բոլորին․ լուսանկարներ

Շատերը համարում են, որ թոշակի անցնելուն պես, եթե ոչ ավելի շուտ, ակտիվ կյանքն ավարտվում է։ Վերանում է արտաքինին հետևելու ու խնամելու ցանկությունն ու մոտիվացիան, հասարակ ու տձև հագուստն ու կոշիկները դառնում են սովորական։ Բազմոցին նստելն ու թոռնիկների հետ խաղալը՝

միակ զվրաճանքն է 70-անց մարդկանց համար․․․ Այս ամենը կարծրատիպեր են, որոնք այսօր ավելի շատ մարդիկ են կոտրում։ Մեր պատմության հերոսուհին սեփական օրինակով ապացուցում է, որ չկան սահմանափակումներ, և կարելի է առաջ շարժվել, անգամ եթե 72 տարեկան ես։

Ուշադրություն չդարձնել անձնագրի մեջ նշված տարիքին՝ սա է Նորմա Ուիլյամսի կարգախոսը։ Չնայած տաիքին, նա շարունակում է զարմացնել իր արտաքինով ու կազմվածքով։ Նորմային հաճախ նախանձում են երիտասարդ աղջիկները, իսկ նա թոշակ է ստանում ու շարունակում է վայելել կյանքը։ Կինը հասկացել է, որ երբեք ուշ չէ փոփոխություններ կատարելու համար և դարձել է ֆիթնեսի մարզիչ։

Հետաքրքիրն այն է, որ երիտասարդ տարիքում Նորման չի վարել առողջ ապրելակերպ։ Նա ուներ ավելորդ քաշ, ինչի հետևաքնով առողջական լուրջ խնդիրներ է ձեռքբերել։ Այն մասին, որ պետք է փոխել կյանքը, կինը սկսել է մտածել միայն 30 տարեկանից հետո։

Չցանկանալով սթրեսի ենթարկել օրգանիզմը՝ Նորման աստիճանաբար է անցել առողջ ապրելակերպի։ Սկզբում հրաժարվել է վնասակար մթերքից, հետո սկսել աշխատել կազմվածքի վրա։ Դե, արդյունքը դուք տեսնում եք։

Понравилась статья? Поделиться с друзьями: