6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն ապշեցրեց ռուսական նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին

6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանն ապշեցրեց ռուսական «Лучше всех» նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին իր ֆենոմենալ հիշողությամբ․ Առաջին անգամը չէ, որ մեր հայ փոքրիկները Հայաստանի սահմաններից դուրս մասնակցում են մասնակցում են տարբեր մրցույթների և

բոլորին հիացնում իրենց տաղանդով: Այս անգամ մեր հերոսը Ալեքսանդրն է: 6-ամյա Ալեքսանդր Բեյլերյանը Մոսկվայից մասնակցել է Ռուսաստանի Առաջին ալիքի «Лучше всех» նախագծին, որտեղ երեխաներն ու դեռահասները ցուցադրում են իրենց տաղանդներն ու անհավանական ունակությունները:

Ալեքսանդրը զարմացրել է նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինին և հանդիսատեսին իր ֆենոմենալ հիշողությամբ. վեց տարեկան հասակում տղան արդեն անգիր գիտի Շեքսպիրյան «Համլետ»-ը՝ ինչպես օրիգինալով, այնպես էլ ռուսերեն թարգմանությամբ: Դրանից զատ Ալեքսանդրը տիրապետում է

մի քանի օտար լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն: Տղայի խոսքով՝ այդ լեզուներին նա տիրապետում է ոչ թե ամբողջությամբ, այլ միայն կարող է երգեր կատարել։ Նախագծի հաղորդավար Մաքսիմ Գալկինը տղային հրավիրեց Վալդիս Պելշի ծրագրին մասնակցելու:

Հատուկ Ալեքսանդրի համար կազմակերպվել էր «Угадай мелодию» հաղորդումը՝ իր կողմից նախկինում նշված լեզուների երգերով։ Տղան բոլոր խնդիրները հաջողությամբ հաղթահարեց: «Лучше всех» նախագծին ներկա էր Ալեքսանդրի հայրը՝ Հայկը,

ով էլ զբաղվում է որդու ուսուցմամբ։ Հայկ Բեյլերյանը, պատասխանելով հաղորդավար Մաքսիմ Գալկինի հարցերին, հայտնել է, որ իր որդին «սիրում է ելույթ ունենալ, իսկ նրան պետք է օգնել միայն արտասանությամբ»: Տեսանյութը` ստորև

Понравилась статья? Поделиться с друзьями: