«6 մլն ծախսել եմ տարվա լավագույն կորպորատիվ հավաքույթին». Գոհար Ավետիսյան

Մոսկվայաբնակ հայ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակումներ է արել՝ ներկայացնելով կորպորավիտ հավաքույթից մանրամասներ:

«Երբ ամբողջ աշխարհում դեկտեմբեր ամսին կայանում էին տոնական կորպորատիվներ ես և իմ թիմն աշխատում էինք՝ գեղեցկացնելով մարդկանց: Դեռևս 2021 թվականին 1 մլն-ի արժողությամբ տոնել ենք թիմով Նոր տարին, իսկ 2022-ին ես տոմսեր եմ գնել ողջ թիմի համար և մենք մեկնել ենք արտերկիր, որն արժեցել է 3 մլն:

Այս տարվա հավաքույթը, որն անցկացվել է Մոսկվայում արժեցել է 6 մլն:Ուզում եմ ասել՝ մենք աճել ենք և ես հպարտ եմ դրանով»: Գոհար Ավետիսյանը հավաքույթին ներկայացել է շքեղ տոնական զգեստով, իսկ երեկույթի երկրորդ հատվածում հագել կարմիր երեկոյան զգեստ:

Понравилась статья? Поделиться с друзьями: