Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և խորհուրդ հարցրել մայրիկ հետևորդներից:
«+6 կգ: Իմ փորձառու մամաներ, ձեր խորհրդի կարիքն ունեմ: Ի՞նչ մեթոդներ կան, որոնք, չվնասելով կուկուին, օգնում են չափից շատ քաշ չհավաքել»,- գրել է նա:
Լիլիթն ու ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, դեռ չեն բացահայտում երեխայի սեռը: Երգչուհին հղիության լուրը հայտնել էր վարդագույն մազերով, իսկ այժմ ներկայանում է կապույտ մազերով:
Նշենք, որ զույգն այս տարի կտոնի ամուսնության 10-ամյակը: