Մինչ Նոր Տարի շատ քիչ ժամանակ է մնացել, իսկ դա նշանակում է, որ կարելի է մտածել մտերիմների համար նվեր գնելու մասին: Ոմանք ցուցակ են կազմում ու ամբողջը գնում մի օրում, ոմանք էլ հետաձգում են հոգնեցնող գործը մինչ վերջին օրը: Բայց նախքան նվերներ գնելը պարտադիր իմացեք, թե ինչ չի կարելի նվիրել այս տարի:
Սեփական ձեռքերով պատրաստված նվերներ
Իհարկե, էքսկլյուզիվ նվերներն ավելի օրիգինալ են, սակայն դժվար թե դա դուր գա Վագրին: Հաճելի՞ է: Անխոս: Այդպես կգոհացնե՞ք Վագրին: Երբեք:
Էժան առարկաներ ու անպետք իրեր
Ինչպե՞ս կարող էիք այդ աստիճանի վիրավորել Վագրին: Սա անթույլատրելի է:
Կոսմետիկ պարագաներ
Դրեք կոսմետիկան մի կողմ ու նվիրեք որևէ այլ տոնին: Օծանելիքի մասին առհասարակ մոռացեք: Պակասում էր միայն վախեցնել Վագրին սուր հոտերով:
Ալկոհոլ, բաժակներ, մոխրամաններ
Առողջ մարմնում առողջ հոգի: Այստեղ, կարծում ենք, ամեն ինչ հասկանալի է:
Կատվի տեսքով արձանիկներ
Թեպետ վագրը կատվազգիների ընտանիքի ներկայացուցիչ է, միևնույնն է, դրան չի կարելի համեմատել ընտանի կենդանիների հետ: Որպեսզի Վագրի տարին ձեզ համար բարենպաստ լինի, նվիրեք մտերիմներին վագրի տեսքով արձանիկներ: