-48 կիլոգրամ. Արտաշ Ասատրյանը բացահայտում է նիհարելու գաղտնիքը

Ներկայումս Ամերիկայում բնակություն հաստատած երգիչ Արտաշ Ասատրյանը վերջապես հայտնել է, թե ինչպես և քանի կիլոգրամ է նիհարել: Արտաշը նշել է, որ նիհարել շուրջ 48 կիլոգրամ`այն էլ 10 ամսում: Իհարկե սա ռեկորդային ցուցանիշ է:

Սակայն երգիչը նշել է, որ իր նիհարելու բանաձևը բարդ չէ: Ինչպես ինքն է նշել`նիհարել եմ ջրով և լավ ռեստորաններում հաց չուտելով:Ինչ խոսք` երգչի կամքի ուժը նախանձելի է: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է,ինչ քննարկվում է այն, որ երգիչ

Արտաշ Ասատրյանը զգալիորեն նիհարել է: Երգիչն այնքան շատ է կորցրել քաշը, որ կար վարկած, որ երգիչն ունի առողջական խնդիրներ ինչն: Արտաշ Ասատրայանը շարունակում է նոր հրապարակումներ անել ու դրանցից պարզ է դառնում, որ երգիչը օր օրի

ավելի է նիհարում ու անճանաչելի դառնում: Գրեթե մեկ տարվա ընթացքում նրա լուսանկարներին հետևելով քչերը կհասկանան, որ նախկին լուսանկարներում ինքն է: Բայց հետաքրքրականն այն է, որ երգիչը ասես հպարտանում է այսպես կոչված իր

արդյունքներով: Նա հաճախ է հրապարակումներ անում` ցույց տալով իր արտաքին տեսքը առաջ և հետո: Եվ բացի այդ նա հրապարակում է նամակագրությունները, որում իր հետևորդները իրենց հիացմունքն են հայտնում Արտաշի կորցրած քաշի վերաբերյալ:

starnews.am

Понравилась статья? Поделиться с друзьями: