44-օրյա պա տերազմում զո հված Սեւակ Ալեքսանյանն այսօր կդառնար 22 տարեկան

44-օրյա պա տերազմում զո հված պարտադիր ժամկետային զինծառայող Սեւակ Ալեքսանյանն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, կդառնար 22 տարեկան։ Սեւակը բանակ էր զորակոչվել 2019 թ․ հունվարի 31-ին։ Ծառայում էր Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։

Սեւակ Ալեքսանյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին Ջրականում։ «Սեւակը վարորդ էր։ Պատերազմի ժամանակ իր մեքենայով վիրավորներին տեղափոխել էր հոսպիտալներ, կրակահերթերի տակից հանել։ Այդ օրն էլ, երբ օգնելիս է եղել զինվորներին,

զո հվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։ Իր հետ վերջին անգամ կապ էինք հաստատել հոկտեմբերի 7-ին։ Մեզ վստահեցնում էր, որ շատ հանգիստ վայրում է, հեռու թեժ կետերից»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սեւակի հորեղբոր աղջիկը՝

Արփինե Ալեքսանյանը։ Սեւակն Արագածոտնի մարզի Արագած գյուղից էր։ «Սեւակի ընտանիքը մթերային խանութ ունի։ Սեւակը վերադառնալուց հետո նպատակ ուներ իրենց ընտանեկան բիզնեսը մեծացնելու»,- նշեց Արփինե Ալեքսանյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: