44-օրյա պա տերազմի սկսվելուց ուրախացել էի` հույս ունեի կազատագրվի հողը, որտեղ հայրս է զո հվել. Սիրանուշ Լազյան

Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրը դերասանուհի Սիրանուշ Լազյանն է: StarNews-ը հետևել ու առանձնացրել է հետաքրքիր մտքերը: Հաղորդման ընթացքում Սիրանուշն անկեղծացել է`խոսելով 6 տարեկանում հայրիկին կորցնելու մասին:

Նա նշել է, որ երբ 44-օրյա պատերազմը սկսվել է, ինքն ուրախացել է`այն հույսով, որ կազատագրվի այն տարածքը, որտեղ հայրն է ընկել և վերջապես ինքը կկարողանա այնտեղից հող բերել և հոր գերեզմանն ունենալ: Խոսելով զղջման մասին`Սիրանուշը նշեց,

որ զղջում է, որ երբ հայրը պատերազմի էր մեկնում, ինքը չի կանչել նրան. «Զղջում եմ, որ միգուգե ծննդյանս օրը, երբ հայրս մեկնեց պատերազմ և ես դարձա 6 տարեկան, չգոռացի` «պապա»»: Սիրանուշը նշեց, որ իր ուժը ժառանգել է հայրիկից, քանի որ շատ ուժող, հայրենասեր մարդ էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: