40 պարկուճն իսկական պատերազմ է ենթադրում, հրաձգություն, որը կարող է ենթադրել տալ, որ Կուտոյանը նաև պաշտպանվել է

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես քրեագետ չեմ, բայց եթե դեպքի վայրում հայտնաբերվում են շուրջ 40 պարկուճ, ապա կատարվածը որպես ինքնասպանություն ներկայացնելը կեղծ հետքի վրա ուշադրությունն ուղղորդել է նշանակում:

Կրակված 40 պարկուճն իսկական պատերազմ է ենթադրում, հրաձգություն, որը կարող է ենթադրել տալ, որ Կուտոյանը նաև պաշտպանվել է»:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 17-ին, Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրшզենային վիրшվորումով:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դի ն հայտնաբերել է նրա կինը:

Այդ մասին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Ըստ նրա՝ քննիչների ժամանման պահին բնակարանում եղել են կինը և հայրը:

Понравилась статья? Поделиться с друзьями: