3 ամենաանկեղծ կենդանակերպի նշանները

Խեցգետին

Խեցգետիններն ունեն բարոյական օրենսգիրք։ Նրանց աշխարհհայացքում ուղղակի տեղ չունեն սուտն ու կեղծիքը։ Նրանք հիանալի գիտեն, որ սուտն ունի քայքայիչ ուժ, ու այդ պատճառով էլ փորձում են հեռու մնալ դրանից։

Խեցգետինները գնահատում են ընտանիքն ու մտերիմներին։ Դժվար թե նրանց մտքով անցնի ստել՝ նայելով դիմացինի աչքերին։

Առյուծ

Առյուծները ամենաբաց ու էքստրավերտ անձնավորություններն են։ Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում, սակայն կասկածամտությամբ են մոտենում ոչ անկեղծ մարդկանց։

Առյուծները չեն թաքցնում էմոցիաները, ու այդ պատճառով էլ չեն հասկանում այն մարդկանց, ովքեր հակված են ստելուն։ Այս նշանի ներկայացուցիչները չեն ստում, ու առանձնապես չունեն դրա պահանջարկը։ Նրանց համար ավելի հեշտ է ամեն ինչ ուղիղ ասելը։

Կարիճ

Հաճախ այս նշանի ներկայացուցիչների մասին կարելի է ոչ դրական կարծիքներ լսել, բայց ահա անկեղծության հարցում նրանք անգերազանցելի են։ Նրանք զգում են սուտը, ու այն ընկալում որպես թուլության նշան։ Դժվար թե կարիճները երկրորդ անգամ ցանկանան շփվել ստախոսի հետ։

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են խոսել ուղիղ՝ նայելով զրուցակցի աչքերին։ Պատրաստ եղեք նրանից լսել ճշմարտությունը․ կարիճը կասի այն ձեզ, թեկուզ եթե իրականությունը դառն է։

Понравилась статья? Поделиться с друзьями: