24 ժամ ջուր չի լինելու մի շարք հասցեներում. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին ու սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված սույն թվականի սեպտեմբերի քսաներեքից ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի քսանչորսը ժամը

09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի մեկից տասներեք փողոցների, Հաղթանակ թաղամասի, Արմավիրի մարզի՝ Մերձավան գյուղի, Կոտայքի մարզի՝ Պռոշյան գյուղի

հինգ, վեց փողոցների՝ իրենց նրբանցքներով: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության ու կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: