2 Օր Նախիջևшնը Ազшտելու Համար. Պпւտինը Անшկնկшլի Բերեց Ալիևին

Նախիջևանը, գտնվելով հին աշխարհի երկրների տարանցիկ առևտրական երթուղիների կենտրոնում, հնուց ի վեր եղել է հայոց ազգի հասարակական, քաղաքական ու մշակութային նշանավոր օջախներից մեկը։

Գավառի գյուղերի ու ավանների տարածքում, որոնք հիմնականում գտնվում են Նախճավան գետի հոսանքն ի վեր և Արաքս գետի մերձակա հարթություններում, հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն են հասել պատմության և ճարտարապետության մի շարք հուշարձաններ։

Դեռևս նոր քարի դարի շրջանից սկսած Նախճավան-Նախիջևան քաղաքի մերձակայքում օգտագործվել է աղի հանքը։ Հայտնի են Քյուլ Թափա պղնձաքարի դարաշրջանի (էնեոլիթի) բազմաշերտ բնակատեղին, Աստապատ գյուղաքաղաքի հնավայր բնակատեղին և այլ նշանավոր պատմական վայրերը, որոնք խոսուն վկաներն են Նախճավան քաղաքի ու գավառի տարածքում մարդու վաղնջական բնակության։ Վաղ միջնադարյան աղբյուրներում հիշատակվող Նախճավան տեղանունը հետագայում հիշատակվում է որպես Նախիջևան։

Հետևապես Նախճավան գավառը հնում գտնվում էր Մարդպետունիների իշխանության ներքո։ Այս իշխանական տունը հայոց արքունիքում իշխում էր արքունի գանձերի ու կանանց վրա։ Պատմական մի շարք փաստեր հավաստում են, որ Մարդպետունիների և Վասպուրականի իշխանականաների միջև գոյություն է ունեցել թշնամանք, որը գոյատևել է մինչև Արշակունիների անկումը՝ 5-րդ դարը։ Արշակունիների անկումից հետո իրավականորեն վերացվել են նաև Մարդպետունիների իրավասությունները։ Այդ շրջանից էլ Նախճավան գավառը անցել է Արծրունիների իշխանության ներքո, և այղ պատճառով էլ 7-րդ դարի «Աշխարհացոյցի» տվյալներով՝ Նախճավանն արդեն Վասպուրականի 34-րդ գավառն էր կազմում։

10-րդ դարի պատմիչ Թովմա Արծրունին վկայում է, որ 705 թվականին Նախճավանի ու Խրամի եկեղեցիներում հայ նախարարներին արաբների կողմից ողջ-ողջ այրելուց հետո Կաշմ ոստիկանը Նախճավանն անջատել է Վասպուրականից։ Այդ անջատումից հետո Նախճավանն իր աշխարհագրական հարմարավետ դիրքով ու տնտեսական արժանիքների շնորհիվ Սյունաց և Վասպուրականի իշխանների համար դարձել էր կռվախնձոր։ Այդ է պատճառը, որ 705 թվականից հետո մինչև 10-րդ դարի սկզբները այս գավառը վարչականորեն մեկ գտնվել է Վասպուրականի, մեկ՝ Սյունիքի կազմի մեջ։ Հետագայում Նախճավանը, հարևան մյուս գավառների նման, մինչև 1828 թվականը գտնվել է սելջուկների ու թաթար մոնղոլների, պարսիկների ու թուրքերի տիրապետությունների տակ և ենթարկվել է բազում հրկիզումների ու ավերումների։

Понравилась статья? Поделиться с друзьями: