«1988 թվին, երկրաշարժից հետո, Լենինականից մեր դասարան բերեցին մի հրաշք աղջկա, ում դպրոցը փլվել էր․․․» Ի՞նչ է պատմում դեսպանատան թարգմանչուհու մասին նրա համադասարանցին

Ամերիկյան դեսպանատան թարգմանչի հետ կապված միջադեպը՝ նրա մի պահ շփոթվելը, նախօրեին ֆեյսբուքյան քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր։ Շատերը ծաղրեցին թարգմանչուհուն, ոմանք էլ քննադատեցին իրավիճակի պատասխանատու

ղեկավարությանը ոչ պատշաճ կազմակերպչական աշխատանքի համար։ Թարգմանչի մասին Մուշ Ղուկասյանը գրում է․ «1988 թվին, երկրաշարժից հետո, Լենինականից մեր դասարան բերեցին մի հրաշք աղջկա, ում դպրոցը փլվել էր։ Մի համեստ աղջնակ, բարակ, սիրունիկ,

նուրբիկ մի աղջիկ։ Էս աղջիկը մի քանի ամիս հետո բոլորիս հպարտությունը դարձավ դասարանում, որովհետև, իրա մոտ դաժե ֆիզկուլտն էր հինգ։ Էլ չխոսենք մնացած առարկաների մասին։ Ֆիզիկա, քիմիա, հանրահաշիվ, բան, մասնավորապես անգլերեն։ էդ չռթած ուներ։

Էդ տիպի պատասխատու մարդ, էդ տիպի խելացի աղջիկ ես շատ հազվադեպ եմ հիշում։ Ու էսօր էդ խեղճ աղջիկը, հազար տարվա աշխատանքային փորձի մեջ մի հատ կիքս տվեց, կամ կարող ա կիքս չէր, ես դատավոր չեմ, որ դատեմ։ Բայց դուք սաղդ աչքիս թույն դատավորներ եք»։

Понравилась статья? Поделиться с друзьями: