19-ամյակին Հերացիից կանչեցին, ծնունդի օրը տղայիս ինձ նվեր տվեցին

44-օրյա պա տերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Արթուր Սուքիասյանի հայրը՝ Գագիկ Սուքիասյանն այսօր Եռաբլուրում է, որտեղ լրագրողների հետ զրույցում խոսել է որդու սխրանքի մասին։

Արթուրի հայրը պատերազմի օրերին տեղեկացել է, որ որդին ծանր վիրավորում է ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ բուժում ստացել է 3 օր, ինչից հետո մեկնել է ծառայության, միացել ընկերներին։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարո՞ղ էր նման վիրավորում ստանալուց հետո շարունակել ծառայությունը և մասնակցել մարտական գործողություններիին Արթուրի հայրն ասաց․ «Ինքն ինձ ասաց՝ ես գնամ հասնեմ իմ ընկերներին, որովհետև իրանք իմ կարիքն ունեն ես՝ իրենցը»։

Տեսանյութը` 24News-ի

Понравилась статья? Поделиться с друзьями: