18+ ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐ Ինչպես է Երևանում վարորդը վրաերթի ենթարկում 2 հետիոտնի

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ուեցել փետրվարի տասնվեցին Երևանում երկու հետիոտնի վրաերթի ենթարկելու պահը:
Հետիոտները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով եւ վրաերթի են ենթարկվել Toyota-ի վարորդի կողմից:
Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում կյանքից հեռացել էր, ում մարմինը ոստիկանները հայտնաբերել էին Toyota-ի տանիքին, իսկ մյուս հետիոտնը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Այսօր՝ փետրվարի տասնյոթին, հիվանդանոցում կյանքից հեռացավ Երևանի բնակիչ, վաթսունյոթամյա Հայկ Էլիզբարյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի տասնվեցին՝ Պարոնյան փողոցում՝ «Արարատ բանկի» դիմաց, Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:

Տեղում կյանքից հեռացել էր ևս մեկ հետիոտն:
Ցավոք սրտի նման ցավալի դեպքերը անխուսափելի են մեր կյանքում, մեր անձնակազմը ցավակցում է կյանքից հեռացածների ընտանիքներին։ Իսկ վարորդներին հորդորում ենք ցանկացած պարագայում լինել զգոն և ուշադիր։
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում

Понравилась статья? Поделиться с друзьями: