16 տարեկանների նման սիրահարված էինք, բաժանման ժամանակ ծանր հոգեվիճակի մեջ հայտնվեցի. Ագնեսա Շահնազարյան

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը հյուրընկալվել է Ամալյա Հարությունյանի Liferoom հաղորդմանը, որտեղ անկեղծ զրույց է ունեցել: StarNews-ը հետևել է ու առանձնացրել է զրույցից հետաքրքիր հատվածներ: Դերասանուհին խոսել է ամուսնության, որդի ունենալու, ամուսնալուծության մասին:

«Բոլորն են ասում, որ երեխա ունենալուց հետո կյանքդ փոխվում է, բայց մեծ տարիքում մայրանալը այլ է: Շատ թեթև հղիություն եմ ունեցել, ասում էին, որ պետք է հսնգիստ նստեմ տեղս, ակտիվ չլինեմ, բայց ես շարունակում էի իմ ակտիվ առօրյան, գնում էի Վամաձոր ժողովների և այլն:

38 տարեկանում հղի էի, բայց ինձ զգում էի ինչպես 16 տարեկան աղջնակ: Երբ նոր էր ծնվել, մտքումս ասեցի`էս ինչի ա էսքան գեշ, անցավ 1,2,3 վայրկյան, նայեցի ու հասկացա, որ ինքն աշխարհի ամենագեղեցիկն ա, իրա նմանը չկա, իրա նմանը չի կրկնվում:Այդ պահին գիտակցությունս

կորցրի, ներարկեցին ինձ բժիշկներն ու երբ կարգավորվեց վիճակս, հասկացա,որ մի հրաշք տղա եմ ունեցել»,- խոսելով որդու մասին նշեց Ագնեսան ու հավելեց, որ կիրթ, խոլացի որդի ունի, ով արդեն 4 տարեկան է: Ագնեսան խոսեց իր և Դանիելի հոր մասին.

«Ես և Դանիելի հայրը 16 տարեկան երեխաների նման սիրահարված էինք, սիրեցինք իրար և շնորհակալություն նրան, որ այսպիսի հրաշք բալիկ պարգևեց ինձ, այնպես չի, որ նպատակ էր դրվել բալիկ ունենալու, ինքնանպատակ չէր: Իսկական սեր էր, որի արդյունքում եղավ Դանիելը,

չէինք մտածում, ստացվեց էնպես, որ եղավ և շատ լավ եղավ»: «Որդիս շատ է ուզում քույր կամ եղբայր ունենալ, ասում է`բա ինձ երբ կբերես քույր , եղբայր, ես նրան ասում եմ, որ էդպես չի լինում, կամ իր հայրը պիտի այլ կնոջ հետ ամուսնանա կամ ես այլ տղամարդու, ու էդպես հերթականությամբ,

ես շատ եմ ուզում, որ Դանիելի հայրը ընտանիք ունենա, երեխաներ, և Դանիելը շփվի իր քույր-եղբայրների հետ: Ես էլ դեմ չեմ, եթե հարմար թեկնածու լինի, թեպետ ես շատ ինքնուրույն եմ սովորել եմ այդ ինքնուրույնությանը»: Ագնեսան խոսեց նաև իրենց բաժանման մասին.

«Հանգիստ բաժանում չէր, եթե տեսնեիք ինչ հոգեվիճակների մեջ հայտնվեցի մեր բաժանման ժամանակ, ուղղակի բառերով նկարագրելու չի, մենք վերջնական հարաբերությունները խզեցինք, երբ Դանիելն արդեն կար,հիմա հեշտ եմ խոսում այս մասին, բայց երևի մեկ էլ Աստծուն է հայտնի`ինչերի միջով անցա»,-խոստովանեց դերասանուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: