16 միլիոն մարդ Իտալիայում կարանտինում են կորոնավիրուսի կասկածով

16 միլիոն մարդ Իտալիայում կարանտինում են

Իտալիայի Լոմբարդիա քաղաքում և 14 այլ հյուսիսային նահանգներում, ճանապարհորդելու հատուկ թույլտվություն է անհրաժեշտ: Միլանը և Վենետիկը ամբողջովին վարաքված են,- հաղորդում է BBC-ին։

Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է ամբողջ երկրում դպրոցների, մարզասրահների, թանգարանների, գիշերային ակումբների և այլ վայրերի փակման մասին:

Կարանտինային միջոցները կտևեն մինչև ապրիլի 3-ը:

Շաբաթ օրը հաղորդվել է վարակների կտրուկ աճի մասին: Կարանտինային միջոցառումները տարածվել են Իտալիայի բնակչության մեկ քառորդի վրա և լուրջ հարված է հասցվել տնտեսությանը:

Իտալիայում զոհերի թիվը անցել է 230-ը, պաշտոնական անձինք 24 ժամվա ընթացքում հայտնում են ավելի քան 36 մարդու մահվան մասին: Հաստատված դեպքերի թիվը շաբաթվա կտրվածքով աճել է ավելի քան 1200-ով և կազմել 5883:

«Մենք ուզում ենք երաշխավորել մեր քաղաքացիների առողջությունը: Մենք հասկանում ենք, որ այս վիրուսը կխլի բազմաթիվ զոհեր, երբեմն փոքր և երբեմն շատ մեծ», – ասել է Կոնտեն վաղ առավոտյան:

«Բայց սա մի ժամանակահատված է, երբ մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք ինքներս մեզ համար»:

Понравилась статья? Поделиться с друзьями: