Ծնողները լքել են իրենց 13-ամյա դստերը՝ Սոֆյա Ռոզնիյչուկին, ով կրակից դուրս է բերել չորս եղբայրներին ու քրոջը։ Այժմ աղջիկը գտնվում է Չինադիևսկու մանկատանը։ Սոֆյան պարգևատրվել է արիության և հերոսության համար և դարձել «Հերոս-փրկարար» համաուկրաինական ակցիայի դափնեկիր։ Տեսանյութում Սոֆիան պատմում է, որ հր դեհից հետո ընտանիքի հետ ապրել է փողոցում, իսկ որոշ ժամանակ անց իրեն տարել են սոցիալական աշխատողները։ Սակայն ծնողները մանկատնից վերցրել են փոքր երեխաներին և որոշել Սոֆիային թողնել մանկատանը։
Աղջիկը նաև ասում է, որ երազում է ապագայում փրկարար դառնալ. Նրան արդեն հրշեջի կոստյում են տվել։ Նշենք, որ Սոֆիայի մայրն արդեն զրկվել է ծնողական իրավունքներից։ Սոցիալական աշխատողները նույնպես դիմել են դատարան՝ Սոֆիայի հորը նույնպես ծնողական իրավունքներից զրկելու համար: Հայտնի է, որ տղամարդն ապրում է կրտսեր երեխաների՝ յոթ հոգու և նոր կնոջ հետ, իսկ մայրը Վիննիցայում է, նա նույնպես հրաժարվում է տեսնել դստերը։
Վեց ամիս փնտրել են Սոֆիայի հորը, որպեսզի նա գա աղջկա մոտմանկատուն, սակայն նա գնացել է Կիև։ Մյուս երեխաներին մեծացնում է Սոֆիայի խորթ մայրը։ Պաշտոնյայի խոսքով Սոֆիայի հայրը նրան ստիպել է մուրացկանություն անել: Ելենա Կոկիշը նաև հավելել է, որ երբ Սոֆիան մտավ մանկատուն, նա չգիտեր գրել և կարդալ։ Այժմ նա երկրորդ դասարանի մակարդակով յուրացնում է դպրոցական ծրագիրը, թեև ըստ տարիքի պետք է արդեն սովորեր 7-8-րդ դասարանում։