«Կան իրադարձություններ, որոնք չունեն վաղեմություն, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել 108 տարի առաջ, ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ աշխարհի ողբերգությունն է»,- Ծիծեռնակաբերդում նկարահանված
տեսանյութում ասում է հայտնի ռուս բլոգեր Միխայիլ Կռիլովը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան: «1915 թ-ին սկսվեց հայերի ցեղասպանությունը, որը խլեց ավելի քան
կես միլիոն մարդու կյանք: Այդպես, արդեն 108 տարի անըդմեջ՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին»,-պատմել է Կռիլովը, որն արդեն մի
քանի ամիս է՝ բնակվում է Հայաստանում ու իր հետեւորդների հետ կիսվում հայերի, հայկական խոհանոցի ու տեսարժան վայրերի մասին: Բլոգերը նաեւ դիմել է այս պահին Հայաստանում գտնվող
զբոսաշրջիկերին՝ կոչ անելով անպայման այցելել Ծիծեռնակաբերդ: «Եկեք անմասն չմնանք, եւ բոլոր հայերի հետ մասնակցենք հիշատակման այս օրվան»,-ասում է նա:
NEWS.am STYLE