Ֆրունզիկ Մկրտչյանի ու Յուրի Վարդանյանի պատահական հանդիպումից. -Յուր ջան, ու՞ր կերթաս

Հետաքրքիր դրվագ Ֆրունզիկ Մկրտչյանի ու Յուրի Վարդանյանի պատահական հանդիպումից. -Յուր ջան, ու՞ր կերթաս․․․

Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահական տեսնում է լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանին ու հարցնում.

-Յուր ջան, ու՞ր կերթաս:

-Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, -պատասխանում է Յուրի Վարդանյանը:

Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրիկին.

 

-Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են:

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

Եւս մի հումորային դրվագ մեր մեծերի կյանքից․

Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզիկ Մկրտչյանին հարցնում են.

-Ֆրունզ ջան, ո՞նց է եղանակը Հայաստանում:

-Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել։

Понравилась статья? Поделиться с друзьями: