Ֆրանսիայում հնարավոր է դիմակ ձեռք բերել միայն բժշկի տված դեղատոմսի միջոցով

Ներկայում Ֆրանսիայի դեղատներում հնարավոր է ձեռք բերել բժշկական դիմակ միայն բժշկի տրամադրած դեղատոմսի միջոցով: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ֆրանսիայի հիվանդանոցներից ավելի քան 10 հազար բժշկական դիմակ են հափշտակել` կորոնավիրուսի տարածման սկզբից մինչև հիմա:

Հիմնականում բուժհաստատություններում չեն հաշվում վիրաբուժական դիմակները, ինչպես նաև FFP2 տեսակի դիմակները, որոնք լայն տարածում են գտել ֆիլտրման բարձր մակարդակի շնորհիվ:

Բացի այդ, ֆրանսիական հիվանդանոցներից գողացել են նաև 1.4 հազար սրվակ սպիրտային հականեխիչ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ երկրում բժշկական դիմակների ամբողջ պաշարը պահանջել են օգտագործման համար: Նա հավելել է, որ դրանք բաժանվում են բժշկական աշխատողներին կամ տեղի բնակիչներին, որոնք վարակվել են կորոնավիրուսով:

Понравилась статья? Поделиться с друзьями: