Օսմանյան կայսրության դրամի (Լիրա) վրա գրված է եղել հայերեն 1889 թ…Բացառիկ Փաստեր

Միակ Օսմանյան կայսրության թղթադրամը , որտեղ Օսմանյան կայսրության չորս գերիշխող լեզուներով՝ թուրքերեն, ֆրանսերեն, հայերեն ու հունարեն է եղել գրված ։ Այս թղթադրամը հավասար էր 18,45 գերմանական մարկի՝ 3,7 ԱՄՆ դոլարի , իսկ ներքևի աջ մասում Օսմանյան կայսրության ֆինանսների նախարար Ակոպ Կազազյան փաշայի ստորագրությունը:

– (Check in Armenia) Պատմական բացառիկ փաստեր 1913 թվականի Կ. Պոլսի հայոց առևտրատնտեսական կյանքում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն՝ Քյութուպհանե փողոցի Դիլսիզզադե խանում բացվեց հայկական ամենախոշոր դրամատունը՝ «Օսմանյան առևտրային բանկը»: Ավելի վաղ շատ քաղաքներում, անշուշտ,

արդեն եղել էին ու կային մի շարք հայապատկան ֆինանսավարկային հաստատություններ (հենց նույն Կ. Պոլսում, Էդիրնեում, Ադաբազարում, Չմշկածագում, Ամասիայում, Արմաշում և այլուր), բայց այս մեկն իր ծավալներով ու գործառույթներով անմրցելի էր: Նախ, հիմնադիր կապիտալը հարյուր հազար լիրա կամ, ինչպես արևմտահայերն էին ասում,

օսմանյան ոսկի էր: (Թուրքական լիրայի գնողունակության մասին պատկերացում տալու համար պետք է նշել, որ երկու տարի անց՝ ցեղաս-պանության ժամանակ, մարդիկ երբեմն կարողանում էին իրենց կյանքը փրկագնել 3-ից 7 լիրայով): Դրամատունը կատարում էր ամեն տեսակի բանկային գործառույթներ` փոխատվություններ, չեկերի տրամադրում,

հեռագրային վճարումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում, գնում և վաճառում էր բաժնեթղթեր, ընդունում դրամական ավանդներ, խնայողական գումարներ` սկսած 25 ղուրուշից։ Գնում, վաճառում, փոխանակում, ներմուծում և արտահանում էր արդյունաբերական և այլ ապրանքներ,

հիմնում էր առևտրաարդյունաբերական ընկերություններ և բաժնետիրական մասնակցություն ունենում այլ ֆիրմաների գործունեությունում, մասնակցում հանրային շինությունների կառուցմանը։ Բացի այդ, հանդիսանում էր Բաթումի «Բ. Շխյանց» եւ «Մ. Խաչատրյանց և ընկ.» նավթամթերքների արտահանման ֆիրմաների ներկայացուցիչը։

«Օսմանյան առևտրային բանկի» հիմնադիրներն էին՝ վարչության նախագահ Գևորգ Մանուկի Ասլանյանը, վարչության փոխնախագահ Մկրտիչ Մանուկյանը, վարչության անդամներ Հեթում Սեթյան, Ա. Կ. Արսենը, Սիմոն Գայսերլյանը, Սարգիս Հարությունի Գնաճյանը, Արշակ Կարագյոզյանը, Տիգրան Կարապետի Քելեկյանը:

«Օսմանյան առևտրային բանկը» ցшվոք, կարճ կյանք ունեցավ. մեկ տարի անց փակվեց՝ Առաջին աշխարհամարտի սկսվելու պատճառով, իսկ հայ կապիտալիստները դուրս մղվեցին Թուրքիայից: Պետք է նշել, որ Օսմանյան մեկ ոսկի արժողության թղթադրամի

վերևի ձախ անկյունում հայերեն գրված է «Վճարելի Յօսմանեան կայսերական պանգան Ի Կ. Պօլիս, Օսմանեան մեկ ոսկի»: Թերևս պատճառն հայերենի՝ Օսմանյան կայսրության չորս գլխավոր լեզուներից մեկը լինելն էր, ինչպես որ տեսնում ենք թղթադրամի վրա:

Понравилась статья? Поделиться с друзьями: