Օլիմպիական չեմպիոնուհու կատարումը՝ դուդուկի հնչյունների ներքո

Պհենչհանի օլիմպիական խաղերի չեմպիոնուհի ռուս գեղասահորդուհի Ալինա Զագիտովան մասնակցել է «Internationaux de France» Գրան պրիի երրորդ փուլին։ Ազառ ծրագրի իր ելույթն նա անցկացրել է դուդուկի հնչյուններով երաժշտությամբ:

Մարզուհին մարմնավորել է Կլեոպատրա թագուհուն։ Հիանալի, մաքուր սահքով իր կատարումն Ալինան սկսել է դուդուկահար Ջիվան Գասպարյանի անմահական կատարման ներքո։ «The Feeling Begins»-ը Ջիվան Գասպարյանը,

բրիտանացի երաժիշտ կոմպոզիտոր Փիթեր Գեբրիելը և Բրայան Մեյը կատարել են Լոնդոնում՝ 2008 թվականին՝ հանրահայտ Նելսոն Մադելայի 90-ամյակին նվիրված համերգի ընթացքում։ Հաճելի է, որ նման հզոր կատարումն

ընտրում է նման բարձր կարգի մարզուհի, ով մարզվում է Էթերի Տուտբերիձեի գլխավորությամբ։ Մասնագետն ունի հայ-վրացական ծագում, ինչի մասին բազմիցս նշել է։ Հավանաբար, Ջիվան Գասպարյանի դուդուկը,

որն անտարբեր չի թողնում ոչ մեկի հոգիները, հենց իր մտահղացումն է եղել։ Չնայած հիանալի կատարմանը, Զագիտովան զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն իր թիմակցին՝ Ալյոնա Կաստորնայային։

Понравилась статья? Поделиться с друзьями: