Օդի ջերմաստիճանը կնվազի․ ահա, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 7-9-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև 5-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 7-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Понравилась статья? Поделиться с друзьями: