Քրիստինե Պեպելյանն իր մայրիկի և Ֆլորա Մարտիրոսյանի արխիվային լուսանկարն է հրապարակել

Ինքնատիպ երգչուհի Քրիստինե Պեպելյանը, լինելով ակտիվ բնավորության տեր անհատ, սիրել ու սիրում է շփվել մշակութային ոլորտի նշանավոր ու կարևոր անհատների հետ։ Քրիստինեն առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել հատկապես Ֆլորա Մարտիրոսյանի նկատմամբ։

Նրանք ժամանակին նաև դուետային կատարմամբ են հանդես եկել։ Ֆլորայի հետ ընկերությունը Քրիստինեի համար մեծ պատիվ և հարստություն էր։ Երգչուհին մինչ այսօր էլ սիրով ու կարոտով է հիշում իր ավագ ընկերուհուն։

Ընդ որում, Ֆլորա Մարտիրոսյանի հետ ընկերություն է արել նաև Քրիստինեի մայրիկը, որը դստեր անբաժան ու մշտական ուղեկիցն է մինչ օրս էլ։ Քրիստինեի մայրը, ինչպես խոստովանում է երգչուհին, մեծ դեր ունի նրա կայուն օրվա և կազմակերպված

կենցաղի հարցում։ Մինչ օրս էլ երգչուհու մայրը նրա կողքին է։ Երգչուհին արխիվային գզրոցներից մի լուսանկար է հրապարակել, որտեղ երևում են Քրիստինեի համար թանկ երկու մարդիկ՝ մայրը և Ֆլորա Մարտիրոսյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: