Քվեարկություն. Դուք կո՞ղմ եք, որ Սերժ Սարգսյանը կալանավորվի թե ոչ

Տարիներ շարունակ ժողովուրդը կեղեքվել ու թալանվել է, հազարավոր ընտանիքներ լքել են հայրենիքը՝ չկարոանալով մայր հողում աշխատանք գտնել և գոյատևել, հազարավոր մանուկներ ապրում են հոր նկատմամբ կարոտը սրտում,

ով գնացել է օտար երկրում աշխատելու, որպեսզի կարողանա հոգալ ընտանիքի կարիքները, որքան երիտասարդներ չեն կարողացել ուսում ստանալ բուհ-ում՝ ուսման վճարը չունենալու պատճառով, ու այսպես կարելի է անվերջ թվարկել։

Դրա կողքին իշխանության ներկայացուցիչները միլիոններ են կուտակել, շքեղ առանձնատներ կառուցել, շքեղ ավտոմեքենաներ են ձեռք բերել և այդ ամենը ժողովրդին թալանելու արդյունքում։ Սերժ Սարգսյանն ասել է, «Եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը երջանիկ կլինի, թող ձերբակալեն»։

Իսկ դուք կո՞ղմ եք, որ նրան ձերբակալեն: Կիսվեք մեկնաբանություններում, ձեր կարծիքը կարևոր է: Շնորհակալություն

Понравилась статья? Поделиться с друзьями: