Քսենիա Բորոդինան Հայաստանում է. նա մասնակցել է Սևակ Խանաղյանի մենահամերգին. լուսանկար

Ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Երևանում է: Երեկ նա տեսանյութ է հրապարակել և նշել, որ Հայաստանում է: «Ավելին, քան տուն»,- տեսանյութին կից գրել է նա:

Հաղորդավարուհին նաև ցույց է տվել, որ մասնակցում է երգիչ Սևակ Խանաղյանի մենահամերգին: Սևակը համերգի ժամանակ ողջունել է Քսենիային և ասել. «Հաճելի է, որ լսում ես իմ երգերը, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ այստեղ ես»:

Նշենք, որ հաղորդավարուհին հաճախ է իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութեր հրապարակում, որտեղ լսում է Սևակի երգերը: Օրեր առաջ հրապարակված տեսանյութում նա երգում էր Սևակի «Когда мы с тобой» ստեղծագործությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: