Քո մասին ես ոչ մեկի չեմ պատմի… միշտ սպասելու եմ զանգիդ, էն սպասված զանգին, որ…

Մի քանի օր առաջ թշ նամու հերթական գնդ ակից զո հված կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանի մտերիմ ընկերուհին իր ինստագրամյան էջի մեջ գրառում է կատարել. «Ես քո մասին ոչ ոքի չեմ պատմի, քանի որ քեզ ճանաչելու համար պիտի

հետդ ճանապարհ անցնեին, իմանային քո ամենամաքուր սիրտը, տեղյակ լինեին քո բնավորության փախած գծերին, բո ցեր անեին քո հետ, քո հետ ժպտային, ապրած ունենային քո հետ: Կան մարդիկ ում հետ ունեցած ընկերությունը, հիշողություններն այնքան լուսավոր ու շատ է, որ բացակայությունը ավելի

ցա վոտ է, Ռուդոն էդ տեսակն էր, մենք իրար համար հիշողություններ էինք ստեղծել և մեզանից ոչմեկ չէր պատկերացնի, որ տարիներ հետո էտ ամենինչը մի օրվա մեջ կարա փուլ գա: Քո հետ ունեցած յուրաքանչյուր հիշողություն, ժպիտդ, պահելու եմ սրտումս, կադրերով, կինոյի պես,

որ երբեք չջնջվի, ու միշտ սպասելու եմ զանգիդ, այն սպասված զանգին, որ ծա ռայության մեջ լինելով բոլորիս համար ժամանակ էիր ստեղծում զանգում ու հարցնում բոլոր մանրամասնները մեր մասին, ուրախ ասում, որ օտպուսկ գալուց 1-ինը մեզ ես գալու տեսնես, վերջում ասում «ասի

տենամ հարազատներս ինչպես են»: Միշտ զգալու ենք քո բացակայությունը ու կարոտով նայելու երկինք ծիծաղդ գտնելու համար/ Քո տված սիրո ճանապարհով քեզ վերև ենք ուղարկում, մի օր կրկին հանդիպելու հույսով։ Քո անջիգյար ընկեր՝ Մանչուկ»

Понравилась статья? Поделиться с друзьями: