Քարդաշյանների հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետին

Ամերիկահայ դիմահարդար Հրուշ Աճեմյանը, որն առավել հայտնի է Քարդաշյանների հետ իր մտերմությամբ ու համագործակցությամբ, իր աջակցությունն է հայտնել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Բրյունետին։

Նա ինստագրամյան Story բաժնում կիսվել է երգչուհու Future Lover երգով, որով Հայաստանն այս տարի ներկայանալու է մրցույթում։ Դիմահարդարը հաղթանակ է մաղթել իր հայրենիքին,-«Արի հասնենք դրան, Հայաստան»,-գրել է նա։

Բրյունետի երգն, ի դեպ, «Եվրատեսիլ»-ի յութուբյան ալիքում այս պահին ունի 1 միլիոնից ավելի դիտում։ Հայաստանի ներկայացուցչի տեսահոլովակը մրցույթի պաշտոնական էջում ամենադիտվածներից է։

NEWS.am STYLE

Понравилась статья? Поделиться с друзьями: