Քահանաները զգուշացնում են․ 2 բան, որ չի կարելի խնդրել աղոթելիս

Արդյո՞ք կան խնդրանքներ, որոնցով չի կարելի դիմել Աստծուն․․․ Իհարկե կան։

Հավատացյալ մարդիկ Աստծուց խնդրում են առողջություն, խնդրում են հեռու պահել չարիքներից, փորձանքներից ու դժբախտություններից։ Նաև խնդրում են օգնել լուծել խնդիրներն ու հաղթահարել դժվարությունները։

Շատերն էլ դիմում են Աստծուն՝ երջանիկ ճակատագիր ստանալու նպատակով, և իհարկե բոլորս էլ վստահ ենք, որ Աստված լսում է մեր աղոթքները ու պատասխանում դրանց։ Կարևոր է, որ աղոթքները լինեն ի սրտե, ու այդ դեպքում դրանք անպայման տեղ կհասնեն։

Իմացեք, թե ինչ ոչ մի դեպքում չի կարելի խնդրել աղոթքներում։ Քահաները հիշեցնում են, որ առաջին հերթին աղոթքները պիտի լինեն մարդու հոգու փրկության մասին, նաև մեղքերից ազատվելու համար։

Նյութական բարիքներ խնդրելը ևս մեղք չի համարվում, սակայն քահանաներն ասում են, որ դրանք շատ մանր խնդիրներ են, չէ որ Աստված գիտի, թե ում ինչ է պակասում։ Ավելի լավ կլինի, եթե աղոթեք հիվանդությունները, փորձությունները, կյանքի կողմից ուարկված խոչընդոտները հաղթահարելու, նաև մեղքերից ազատվելու համար։

Սակայն արգելվում է աղոթել որևէ մեկին վնաս հացնելու նպատակով

Ինքներդ ձեզ կվնասեք, եթե աղոթքներում սկսեք որևէ մեկին չարիք կամենալ կամ էլ խնդրել պատժել այդ «սրիկային»՝ գործած արարքների համար։ Աստված ամեն ինչ տեսնում է, ու յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է։ Աղոթողը պիտի ունենա միայն բարի մտադրություններ։

Չի կարելի աղոթել նաև որևէ արգելված մի բան ստանալու նպատակով, այսինքն խնդրել մի բան, ինչն իրենից մեղք է ներկայացնում, հակասում է Աստծո պատվիրաններին։

Понравилась статья? Поделиться с друзьями: