Փետրվարի 1-ի աստղագուշակ

Խոյ:

Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ, քանզի դրանցից է կախված ձեզ համար շատ կարևոր գործերի հետագա ընթացքը: Ցանկացած բնույթի փոփոխություններ կա տարելիս՝ սկսեք փոքր քայլերից, դա հնարավորություն կտա խուսափել չարդարացված ռիսկից և զերծ կպահի ավելորդ լարվածությունից: Հնարավոր է որոշա կի ֆինանսական շահույթ, հին պարտքի վերադարձ: Զգացմունքային դաշտը կայուն է: Խնդիրների դեպքում առանձնապես չեք անհանգստանա: Մտերիմներին ձեր արտաքին հանգստությունը զարմանալի կթվա: Նրանք կփորձեն ամեն կերպ հրահրել և հունից հանել ձեզ:

Ցուլ:

Բարեհաջող օր է նոր գործեր սկսելու համար, պայմանով, որ դրանք բարդ և ձանձրալի չլինեն: Գործում ներգրավեք համախոհների, սկզբնական փուլում վերջիններիս աջակցությունը շատ տեղին կլինի, իսկ հետագայում արդեն ինքնուրույն գլուխ կհանեք:Ձեր համբերատարությունն այսօր պարզապես կհիացնի: Հանգիստ կվերաբերվեք անախորժություններին, մտերիմների չմտածված քայլերին, նաև ձեր հասցեին արված քննադատական մեկնաբանություններին: Այսօր մի այն երեխաներին կհաջողվի հունից հանել ձեզ, այն էլ՝ միանգամայն պատահաբար:

Երկվորյակ:

Բարեհաջող, խոստումնալից և հետաքրքիր օր է: Նպատակահարմար գործնական հանդիպումների, ազդեցիկ մարդկանց հետ շփման, կարիերայի հետագա զարգացմանն ինչպես նաև աշխատավաձի բարձացմանը վերաբերող հարցերի քննարկման համար: Նոր գործեր սկսեք միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ ինքնուրույն կկարողանաք դրանք ավարտին հասցնել: Նրանք, ովքեր սկզբում կաջակցեն ձեզ, ավելի ուշ ստիպված կլինեն զբաղվել իրենց սեփական խնդիրներով:Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ: Թեև նոր ծանոթների վրա լավ տպավորություն կթողնեք, սակայն նրանց հանդեպ առանձնակի համակրանք չեք տածի,իսկ շողոք որթություններին նշանակություն չեք տա:

Խեցգետին:

Այսօր ստիպված կլինեք զբաղվել մի շարք բարդ ու ձանձրալի գործերով: Համախոհները միայն բարոյապես կաջակցեն ձեզ: Հնարավոր են չնախատեսված ծախ սեր, չեն բացառվում զգալի տույժերը: Կարող եք փոքրիկ գնումներ կատարել:Ջանում եք հարազատներին ամեն գնով պարուրել ուշադրությամբ, սակայն երեբեմն կորցնում եք չափի զգացումը, դա կարող է վրդովմունքի պատճառ դառնալ, ուստի պատրաստվեք, սպասվում է մեղադրանքների տեղատարափ: Ցանկացած վեճի դեպքում անհապաղ հաշտության եզրեր գտեք, այլապես լրջագույն խնդրի առջև կկանգնեք:

Առյուծ:

Ստիպված եք շատ ջանքեր գործադրել և անգամ ուժասպառ լինել մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Թվում է, թե ձեր ցանկություններն այ նքան էլ անիրական չեն, սակայն, դրանց իրականացման համար շատ ժամանակ կպահանջվի: Նախկինում ծագած կոնֆլիկտները կսրվեն , վիրավորանքից առաջացած հին սպիները՝ իրենց մասին զգացնել կտան:Մտերիմներին այսօր անհնար կլինի որևէ բան բացատրել, հույս չունենաք, թե կաջակցեն ձեզ, փոխարենը չպատճա ռաբանված քննադատության պակաս չեք զգա: Փորձեք խնայել ինքներդ ձեզ, դա անհրաժեշտ է՝ լավ տրամադրություն և ինքնազգացողություն պահպանելու հա մար:

Կույս:

Օրը ծանր կանցնի բոլոր նրանց հմար, ովքեր, գործի բերումով, առնչվում են մեծ գումարների և ֆինանսական փաստաթղթերի հետ:Աշխատեք ծայրահեղ ուշա դիր ու զգուշավոր լինել: Իսկ նրանց, ովքեր ֆիզիկական աշխատանք են կատարում, թեթև օր է սպասվում:Հարազատների հետ հեշտությամբ լեզու չեք գտնի: Այսօր նրանք չափազանց խստապահանջ կլինեն ձեր հանդեպ: Ամեն դեպքում, աշխատեք խուսափել վեճերից, անգամ եթե ձեր բոլոր փաստարկները հիմնված են առողջ դատողության վրա ,միևնույն է, դրանք այսօր կանտեսվեն:

Կշեռք:

Ձեր բոլոր որոշումներում այսօր հաստատակամ եք, ինչը միմիայն ձեր օգտին է: Նպատակին հասնելու համար, ստիպված կլինեք հաղթահարել մի շարք խոչըն դոտներ: Հարավոր է անսպասելի, բայց և շատ գայթակղիչ գործնական առաջարկ մի մարդուց ,ում հետ վաղուց եք ցանկացել համագործակցել: Առաջարկի շուրջ փոքր-ինչ կմտածեք և, ամենայն հավանականության, կընդունեք այն, ինչի համար հետագայում չեք զղջա:Կենսական ներուժը ցածր է, հոգ տարեք ձեր մասին: Զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս, իսկ կենցաղային քիմիական նյութեր օգտագործելիս՝ պաշտպանիչ ձեռնեցներ կրեք: Մատնահարդարումը ցանկալի հետաձգել:

Կարիճ:

Ուշադրության արժանի հարցերն այսօր ձեզ չեն մտահոգի, փոխարենը կզբաղվեք այն ամենով, ինչն այնքան էլ հրատապ և կարևոր չէ: Որքան էլ զարմանալի է, բայց հարցերին նման մոտեցումը արդյունավետ կլինի: Զբաղվեք այն ամենով, ինչն իրոք հետաքրքրում է, հավատացեք՛հաջողությունը սպասեցնել չի տա: Այսօր լավ խորհուրդներ կստանաք ծանոթներից, ընկերներից, հարազատներից և անգամ պատահական անցորդներից: Այն մարդը, ումից առանձնապես սպասելիք ներ չունեիք, հաճելիորեն կզարմացնի: Հրաշալի օր է առողջարարական պրոցեդուրաների, մաշկի խնամքի, ինչպես նաև իմիջի փոփոխման համար:

Աղեղնավոր:

Հրաշալի օր է կարճաժամկետ, սակայն, ձեզ համար շատ կարեվոր ծրագրի շուրջ աշխատելու համար: Կարող եք զբաղվել նաև այնպիսի գործերով, որոնք անմի ջապես արդյունք կապահովեն: Երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը կարող եք ձեռնամուխ լինել միայն այն դեպքում, եթե շրջապատում գտնվեն հուսալի աջակիցներ և ազդեցիկ հովանավորներ:Շփման մեջ հնարավոր են տարաձայնություններ, հարազատների շրջանում ձեզ անհրաժեշտ աջակցությունը չեք գտնի: Օգտակար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, իսկ մարզական «սխրանք» գործելու մտքից աշխատեք զերծ մնալ:

Այծեղջյուր:

Այսօր չարժե ռիսկի դիմել: Խուսափեք ամեն տեսակ փորձերից: Ոչ մի դեպքում մի ենթարկվեք սադրանքներին, դրանք այսօր զարմանալիորեն շատ կլինեն: Թշնամիները, կրկին անգամ, կփորձեն շահել ձեր վստահությունը, բարեբախտաբար, ձեզ կհաջողվի տարբերել անկեղծ հաճոյախոսությունը կեղծ շողոքորթ ությունից:Նպատակահարմար օր է ինքնուրույ աշխատանք ծավալելու, նաև երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Ազատ ժամանակ չարժե մեկուսանալ ,տրամ ադրեք այն մտերիմներին և լավ տրամադրությունն ապահովված է:

Ջրհոս:

Անհապաղ գործի անցեք, քանզի օրվա առաջին կեսին շատ ավելի հեշտ կլինի կենտրոնանալը: Ստացված տեղեկությունները կստիպեն որոշ փոփոխություններ կատարել ծրագրերում: Ստիպված կլինեք հրաժարվել որոշ գնումներից և զվարճանքներից: Նպատակահարմար օր է օտար լեզուներ սովորելու, ինչպես նաև բա րձր որակավորում ստանալու համար:Միայն ամենանրբանկատ Ջրհոսներին կհաջողվի խուսափել ընտանեկան վեճերից: Ձեր հարաբերություններն այսօր իսկական փորձության կենթարկվեն: Ավելի ուշ կգիտակցեք թույ տված սխալները և կաշխատեք շտկել դրանք:

Ձկներ:

Եթե ի վերջո ստացվի կենտրոնանալ աշխատանքի վրա , ապա մեծ հաջողություններ կունենաք, անգամ ամենաբարդ հարցերին լուծումներ կգտնեք: Օգնություն, որպես այդպիսին, չի պահանջվի, իսկ շրջապատող մարդկանց խորհուրդներն ու լավ գաղափարները ճիշտ տեղին կլինեն: Հավանական է գումարային շահույթ: Սիրելիի հետ հնարավոր են տարաձայնություններ: Նա, ասես միտումնավոր, կփորձի հունից հանել,նյարդայնացնել ձեզ: Մի՛ կորցրեք հավասարակշռությու նը: Փորձեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Խնայեք ձեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями: