«Փառք քեզ Աստված, Էրիկս տուն ա վերադառնում»

«Փառք քեզ Աստված, Էրիկս տուն ա վերադառնում»։ Վերադարձողների թվում է նաև Էրիկ Խաչատրյանը։

«Փա՜ռք քեզ Աստված, Էրիկս տուն ա վերադառնում մեր 15 եղբայրների հետ միասին, տարոսը բոլոր մեր հարազատներին, որովհետև բոլորն էլ մեր ազգի զավակներն են, մեր քույրերն ու եղբայրները», ֆեյսբուքյան իր էջում գրել է Գարիկ Երանոսյանը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր Գավառում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ադրբեջանից այսօր Հայաստանին փոխանցված 15 ռազմագերիներից 13-ի անունները։

  • Ստեփանյան Արթուր, Արմավիր
  • Էլիբեկյան Գեղամ, Արտաշատ
  • Սեդրակյան Ալեքսանդր, Արմավիր

  • Գասպարյան Էրիկ, Երևան
  • Բաբայան Սաշա, Մասիս
  • Անդրեասյան Արտակ, Էջմիածին
  • Խաչատրյան Էրիկ Մասիս
  • Սերունյան Նարեկ, Հրազդան, գյուղ Քաղսի
  • Պետրոսյան Սասուն, Ստեփանակերտ,

  • Սարգսյան Վրույր, Կոտայք
  • Բուդոյան Արմեն Գեղարքունիք
  • Հովհաննիսյան Բորիս Ալավերդի
  • Աբգարյան Արթուր, Արմավիր
Понравилась статья? Поделиться с друзьями: