Փաշինյանն ակնկալում է, որ «Այո»-ն կստանա 800 հազարից ավելի ձայն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին 800 հազարից 1 մլն մարդ ընտրատեղամասերում «Այո» կասի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մենք մեր երկու ձեռքերը կկտրենք, ձեր որևէ քվեաթերթիկի կեղծում թույլ չենք տա: Դա կլինի դավաճանություն ձեր նկատմամբ: Ես հույս ունեմ, որ սահմանադրական փոփոխությունը 800 հազարից մինչև 1 մլն «Այո» կստանա: Սահմանադրության շատ բարձր շեմ է դրված, առնվազն 650 հազար «Այո» է պետք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ անգամ, եթե 630 հազար ընտրող «Այո» ասի և 0 մարդ՝ «Ոչ», միևնույն է, «Այո»-ն որպես պարտություն կընկալի: Փաշինյանը շեշտեց՝ դա ասում է՝ ցույց տալու մարդկանցից յուրաքանչյուրի ձայնի շրջադարձային նշանակությունը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա ապրիլի 5-ին:

Понравилась статья? Поделиться с друзьями: