Ցուցում պատկան գերատեսչություններին խոշոր առևտրային օբյեկտների փակ տարածություններում ձեռնարկել անհապաղ գործողություններ. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ իր էջում գրել է․

«Սիրելի՝ հայրենակիցներ,

Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: