«Ցա վդ տանեմ, շնորհավոր». Ֆիլիպ Կիրկորովը հայերենով շնորհավորեց Սարո Գեւորգյանին. տեսանյութ

Երեկ երգիչ Սարո Գեւորգյանը բոլորիս ոգեւորեց «Նոր Ալիք 2021»-ում ՀՀ-ի տարած հաղթանակով: Սարո Գևորգյանը շարունակում է շնորհավորանքներ ու ջերմ բարեմաղթանքներ լսել ոչ միայն հետեւորդներից ու ընկերներից, այլ նաև՝ ժյուրիի ամենաազդեցիկ անդամներից: Սարո Գևորգյանը Instagram-ի իր էջի

Stories բաժնում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչքան են հայ երգչով տպավորված ռուսական շոու-բիզնեսի հայտնի արտիստներ Դիմա Բիլանը և Ֆիլիպ Կիրկորովը: «Ազնիվ խոսք, հիասքանչ ես երգել»,-նշում է Դիմա Բիլանը, իսկ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայ

մասնակցին դիմում է հենց հայերենով՝ «Ցա վդ տանեմ»,-որից հետո՝ շարունակում՝ «շնորհավորում եմ»: Ի դեպ, Ֆիլիպ Կիրկորովը Հայաստանի ներկայացուցչով տպավորված է եղել դեռ 1-ին եւ 2-րդ մրցութային օրերի նրա կատարումներից հետո: Մրցութային 2-րդ օրվա իր հաղթանակից հետո

Սարոն Ինստագրամում հրապարակում էր արել, որի ներքո ռուսական շոու-բիզնեսի արքան հետևյալ մեկնաբանությունն էր թողել՝ «Հաջողություն քեզ»: ՀՀ-ի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը «Նոր Ալիք» մրցույթում հաղթել է 267 միավորով: Սարոն մրցույթի առաջատարն է եղել՝ սկսած մրցութային 1-ին համերգից: Տեսանյութը՝ ստորև.

Понравилась статья? Поделиться с друзьями: