«Ցանկանում եմ մաղթել ինձ եւ բոլորին առողջություն ու սեր»․ Սաթենիկ Հազարյան

Այսօր դերասանուհի Սաթենիկ Հազարյանի ծննդյան օրն է։ Այս առիթով նա նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով գրավիչ կերպարը։ Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհու ձեռքին գինով լի բաժակ է։

Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ «Ծնունդս շնորհավոր։ Ես հավատում եմ լավագույնին։ Ես վայելում եմ իմ կյանքի յուրաքանչյուր պահը։ Եվ ձեզ նույնն եմ մաղթում: Եվ նաեւ ցանկանում եմ մաղթել ինձ եւ բոլորին

առողջություն ու սեր։ Շնորհակալություն նրանց, ովքեր հիշում են ինձ եւ իմ տոնը։ Բարին ընդ ձեզ։ Ծնունդս շնորհավոր», — հրապարակումը մակագրել է դերասանուհին։ Ավելի վաղ տեղադրված կադրերում Սաթենիկն ու

զավակները ջերմ գրկախառնված էին։ Երիտասարդ մայրիկը հետաքրքիր նախշերով ամառային զգեստ էր կրում։ Նա հավաքել էր մազերը, մեղմ շպարով էր։ «Երջանկությունն այս տեսքն ունի», — ջերմ կադրը մակագրել էր Սաթենիկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: