Րաֆֆի Ալթունյանի նոր երգը Արաբո Իսպիրյանի կատարմամբ

Երգիչ Արաբո Իսպիրյանը նոր երգ է ներկայացրել՝ նվիրված 44-օրյա պատերազմում զո հված հերոս Հայկ Եղիազարյանին: Երգի տեսահոլովակը հրապարակվել է երգչի յութուբյան ալիքում:

«Երանի տուն գայիր» անվանումով երգի երաժշտության եւ բառերի հեղինակը երիտասարդ կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանն է: Տեսահոլովակը նկարահանել է Վահե Հարությունյանը:

«Նվիրվում է 44 օրյա պատերազմում հերոսացած՝ Հայկ Եղիազարյանին եւ բոլոր անմահացած հերոսներին: Հայկը Զոհվել է հոկտեմբերի 2-ին՝ մարտական առաջադրանքը կատարելիս:

Ցուցաբերած արիության համար Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով», — գրված է տեսահոլովակի մեկնաբանության բաժնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: