Տիգրան Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է». նրա նախկին ամուսինը միլիարդատեր է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ռուսաստանից «քաղաքական հյուրախաղերով» Հայաստան եկած Տիգրան Արզաքանցյանը շարունակում է մայրաքաղաք Երեւանը եւ հարակից մարզերը ողողած պահել իր մեծադիր լուսանկարներով՝ ազդարարելով՝ ուժը մարդն է: Իհարկե, ուժը մարդն է, բայց Տիգրան Արզաքանցյանի դեպքում մի փոքր շտկում անելու կարիք կա:

Թերեւս պետք է պաստառների վրա գրվեր, որ Տիգրան Արզաքանցյանի դեպքում «ուժը կինն է»: Ինչո՞ւ. որովհետեւ Արզաքանցյանի քաղաքական ծրագրերի հետեւում կանգնած է եւ հովանավորում է Արզաքանցյանին հենց նրա կինը՝ Նատալիա Ռոտենբերգը: Նա ռուս մեծահարուստ Արկադի Ռոտենբերգի երկրորդ կինն էր, ում հետ պաշտոնապես ամուսնալուծվել է 2013-ին։ Նշենք, որ Արկադի Ռոտենբերգի կարողությունները 2018թ.-ին գնահատվել են 3,1 մլրդ դոլար։

Բացի այդ, տեղեկացնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, 2019 թվականին երկու ընկերություն է հիմնադրել Հայաստանում. մեկը գինեգործության ոլորտում է գործունեություն ծավալում, մյուսը՝ «ՆՌ Նացիոնալ պարկ» ՍՊԸ-ն, գրանցվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 5-ին, որտեղ Նատալյա Ռոտենբերգը միանձնյա բաժնետեր է։ Այս ընկերությունը գրանցված է Տիգրան Արզաքանցյանի ծննդավայր Գավառում՝ Դաշտոյան փողոցի 27 շենքում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: